Հայաստանում թմրանյութերի կախվածությունից բուժվում է ավելի քան 300 մարդ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 26, 2012 15:58
“ Հայաստանում թմրանյութերից ունեցած կախվածությունից բուժվում է ավելի քան 300 մարդ”,- այսօր լրագրողների հետ հանդպմանն ասաց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանը: Նա նշեց, որ Եթե 2001թ-ին Հայաստանում բուժվում էր ընդամենը 7 թմրամոլ, ապա այս ավելի քան տասը տարիների ընթացքում ոչ թե ավելացել է թմրամոլների թիվը, այլ երբ ապաքրեականացվեց թմրանյութերի գործածումը, շատերը ինքնակամ որոշեցին բուժվել”:
“Թմրամոլները որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումը։ Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց միջավայրում թմրամոլի գոյության մասին,- կարծում է բանախոսը:
Հայաստանում 2008թ.-ից սկսած Քրեական օրենսգրքում թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվեց և թմրամիջոց օգտագործողին սկսեցին դիտարկել ոչ թե որպես հանցագործ, այլ որպես հիվանդ: Ուստի 2008-ից սկսած` իրավապահ մարմինները, երբ հայտնաբերում են թմրամիջոցներ օգտագործող անձանց, նրանց առաջին պարզապես տուգանում են 100-400 հազար դևամի չափով` զգուշացնելով, որ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում տուգանքի չափը կավելանա: Սակայն, վարչական պատասխանատվության ենթարկելուց զատ իրավաահները թմրամոլներին հորդորումեն նաև դիմել բժշկի և ստանալ համապատասխան բուժում:
Հարավային Կովկասում սահմանների հանալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանը նշեց, որ Հայաստանում այս ոլորտը կանոնակարգելու համար իրավական դաշտը 1993 թվականից է ձևավորվել, այն բանից հետո, երբ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի 1961 թ. թմրամիջոցների դեմ պայքարի կոնվենցիային. “Այդ պահից սկսած Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ թմրամիջոցները տեղ չունեն մեր հասարակության մեջ”:
Ինչ վերաբերում է բնական թմրամիջոցների արտադրությանը, ապա Մալինցյանը նշեց, որ 2010-ի համեմատ թմրամիջոցների արտադրությունը 8000 տոննայից նվազել է` հասնելով 5000 տոննայի, սակայն դա պայմանավորված է ոչ թե պահանջարկի նվազմամբ, այլ կակաչի դաշտերում տարածված հիվանդություններով: Բնական թմրամիջոցներ արտադրող երկրներն են հիմնականում Աֆղանստանը և Միանմարը: Իսկ բնական և արհեստական թմրամիջոցների արտադրման ծավալները միասին անհամեմատ ավելի շատ են կազմում:
Հայաստանում ավելի շատ տարածված են արհեստական, այսինքն՝ սինթետիկ եղանակով պատրաստված թմրամիջոցները:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
