Անասնագոմի փայտյա հենասյուների գողը բռնվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 26, 2012 13:58
Հունիսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Նվեր Մ.-ին:Պարզվել է, որ նա 2009 թ. ընթացքում, որպես մեխանիզատոր աշխատելով ԱՄՆ քաղաքացի, 1925 թ. ծնված Հովհաննես Մ.-ին պատկանող՝ Էջմիածին-Մարգարա խճուղու 5-րդ կմ-ին գտնվող ընկերությունում, նույն տարվա մայիսին իր «ՄՏԶ-52» 9284 ՏԼ տրակտորով ընկերության տարածքից գողացել է ապամոնտաժված անասնագոմի 14 փայտյա հենասյուներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
