Երիտասարդը իրեն վստահված բնակարանից գողություն էր կատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2012 13:53
Հունիսի 25-ին, ժամը 17.30-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները   բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Ն.-ին:

Պարզվել է, որ 1972 թ. ծնված Արմեն Չ.-ն ս/թ մարտ ամսին, քաղաքից ժամանակավոր բացակայելու պատճառով, իր բնակարանին հետևելու պայմանով բնակարանի բանալիները վստահել է Էդգար Ն.-ին, որը նշված բնակարանի հյուրասենյակի պահարանից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply