Ավազակային հարձակում խանութի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2012 13:45
Հունիսի 25-ին, ժամը 04.05-ին, անհայտ քաղաքացին  ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի մոտ գտնվող խանութ են մտել 3 մարդ, երկաթով հարվածել իր գլխին և փորձել են գողություն կատարել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները,  ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Թամանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել  1995 թ. ծնված Մուշեղ Խ.-ին և 1996 թ. ծնված Անի Թ.-ին,  որոնք բաժնում խոստովանական ցուցմունք են տվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, 3 հոգով մուտք են գործել նշված հասցեի մոտ գտնվող խանութ, Անի Թ.-ն երկաթյա ձողով հարվածել է վաճառողի գլխին, և փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունը չկարողանալով ավարտին հասցնել` դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուշեղ Խ.-ի և Անի Թ.-ի հանցակցի անձը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply