25-ամյա երիտասարդին բերման են ենթարկել կողոպուտի կասկածանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2012 13:39
Հունիսի 25-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սարգիս Մ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 11-ին, ժամը 22.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 17 շենքի մոտ գնելու պատրվակով վերցրել է 1995 թ. ծնված Մարտին Խ.-ի բջջային հեռախոսը և նույն շենքի միջանցիկ մուտքով դիմել փախուստի:
Հափշտակվածն առգրավված է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply