Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի Լիգայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 26, 2012 13:11

Շվեյցարական Նիոն քաղաքում ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2012-2013-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացված է երեք թիմով: «Փյունիկը», «Գանձասարը» և «Շիրակը» պայքարի մեջ կմտնեն առաջին որակավորման փուլից: «Փյունիկը» և «Շիրակը» կմրցեն Մոնտենեգրոյի ներկայացուցիչների, համապատասխանաբար` «Զետա» և «Ռուդար» թիմերի հետ:
«Գանձասարի» մրցակիցն է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուր» թիմը: Առաջին որակավորման փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 5-ին և 12-ին:

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply