Անդրե Աղասին խոստովանել է, որ թմրադեղեր է օգտագործել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2009 10:56

Անդրե ԱղասիՀանրածանոթ պրոֆեսիոնալ թենիսիստ Անդրե Աղասին խոստովանել է, որ նախկինում թմրադեղեր է օգտագործել:

Աղասին այդ մասին նշել է իր հուշերի գրքում, որ դեռևս վաճառքի չի հանվել: Հոկտեմբերի 28-ին նրա գրքից հատվածներ են տպագրվել «The Times»-ում: Թենիսիստը հայտնել է որ մետամֆետամին դեղամիջոցը սկսել է կիրառել 1997-ին, երբ իր խաղում անկում է նկատվել և բարդ հարաբերություններում է հայտնվել իր առաջին կնոջ, ամերիկացի դերասանուհի Բրուկ Շիլդսի հետ:

Հետևանքը եղել էր այն, որ նա բռնվել էր թմրադեղ օգտագործելու հանցանքում: Աղասին պատճառաբանել է, որ պատահաբար է դեղամիջոցն իր օրգանիզմում հայտնվել: Ի վերջո, նա որակազրկվել էր 3 ամսով:Սակայն այդ ամենր չէր մասսայականցվել, և Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը գործին ընթացք չէր տվել:

Ներկայումս ազղասին 39 տարեկան է և ապրում է իր կնոջ` աշխարի նախկին թիվ 1 ռակետ Շտեֆի Գրաֆի հետ:

Դիտվել է 3490 անգամ:
Print Friendly

Leave a Reply