ԿԱՊԿ ռազմական միության մեջ Բելառուսը և Ուզբեկստանը չմտան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 15, 2009 13:10

Սերժ ՍարգսյանԿոլեկտիվ անվտանգության պայմանագիր կազմակերպության (ԿԱՊԿ) արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը Բելառուսը և Ուզբեկստանը չեն ստորագրել. պատճառը Ռուսաստանում բելառուսական արտադրության կաթնամթերքի զգալի մասի վաճառքի արգելումից հետո այդ երկրի պատվիրակության ԿԱՊԿ գագաթաժողովի մասնակցությունից հրաժարումն է, իսկ Ուզբեկստանի դեպքում` վերջինիս արտահայտած տարակուսանքներն այդ ձեռնարկի վերաբերյալ:

Արդյունքում` համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, իսկ կազմակերպության նախագահությունը, որը պետք է Հայաստանից անցներ Բելառուսին, ժամանակավորապես ստանձնել է Ռուսաստանը:

Lenta.ru

Լուսանկարը` panarmenian.net

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply