Մերկ կինը թիրախի դերում է հանդես եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 12:55

26-ամյա Վեդրան Ռիբարիչը ստիպել է կնոջը` Միրնային հանվել ու միայն  անդրավարտիքով վազվզել այգում, իսկ ինքն այդ ժամանակ պնևմատիկ զենքից վախեցրել է նրան կրակոցներով: Դրանից հետո նա մահու չափ վախեցած 23-ամյա կնոջը ստիպել է սեքսուալ դիրք ընդունել ու  նշան  է բռնել նրա վրա:

Ռիբարիչին դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման` կտտանքի կիրառման համար: Դեպքը պատահել է Խորվաթիայի Զապրեշիչե քաղաքում:

“Գեղեցիկ կնոջ վրա կրակելը խելագարություն է:Միթե նա չէր կարող պարապել վայրի խոզերի վրա, ինչպես բոլորն են անում”, ասել է մեղադրյալի հարևանը:

Հայտնի է, որ պնևմատիկ զենքից արձակված կրակոցը չի խոցում մաշկը, սակայն մոտ տարածությունից այն կարող է վնասել:Իսկ եթե այն աչքը խոցի, ապա մահն անխուսափելի է:

 

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply