Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առայժմ երրորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2009 11:06

chessՍերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի շախամատիստների հավաքականը 3:1հաշվով հաղթեց Իսպանիայի ընտրանուն:

Այդ հաջողությունից հետո մերոնք բարելավեցին մրցաշարային իրենց դիրքը և ներկայումս զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը` 9 միավոր: Առաջին երկու տեղերում են Ադրբեջանի (11 միավոր) և Ռուսաստանի (9) ներկայացուցիչները:

Շախմատիստուհիների Հայաստանի հավաքականը ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:Մերոնք ունեն 8 միավոր և զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը: 10-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ռուսատանի և Վրաստանի հավաքականները: 1 միավորով ետ է մնում Ադրբեջանի ընտրանին

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply