Բենզալցակայանի աշխատակցից 55 հազար դրամ էր հափշտակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2012 12:41
Հունիսի 26-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մալաթիայի  բաժնի և ոստիկանության երևան քաղաքի վարչության ծառայողները ծառայություն կատարելիս, կողոպուտ  կատարելու կասկածանքով, Բաբաջանյան փողոցի թիվ 29/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արսեն Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, Արսեն Մ.-ն Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորողից   բացահայտ հափշտակել է 55.000 դրամ և դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply