Կամչատկայում ակտիվացած հրաբուխը նարնջագույն կոդ է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 12:23

Կամչատկայում արթնացած Շիվելուչ հրաբուխը կյանքի նշաններ է ցույց տալիս ու  ծովի մակարդակից 6,5 կմ բարձրությամբ 2 մոխրասյուն է արտանետել:

«Մոխրասյունը ձգվում է Շիվելուչից դեպի արևելք: Ամպի մասնիկները կարող են հայտնվել ինքնաթիռների մեխանիզմների մեջ ու ավիավթարի պատճառ դառնալ: Այդ պատճառով էլ այն  ստացել է ամենավտանգավոր` նարնջագույն կոդ, ինչը նշանակում է որ վտանգավոր է օդագնացության համար: Իսկ բնակավայրերի համար Շիվելուչը դեռևս վտանգ չի ներկայացնում», -ասում են Ռուսաստանի ԳԱ-ի գիտնականները:

Շիվելուչը Կամչատկայի հյուսիսում գործող հրաբուխ է, որը գտնվում է Կլյուչի Ուստ Կամչատկա բնակավայրից 45 կմ հեռավորության վրա: Վերջին ուժեղ  ակտիվացումը  գրանցվել է 2009-ին:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply