Թալիբները յոթ պակիստանցի զինվոր են գլխատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 12:21

Պակիստանի արևմուտքում թալիբները արյունալի հաշվեհարդար են տեսել  հանրապետության կանոնավոր բանակի զինծառայող գերիների նկատմամբ: Յոթ զինվոր գլխատվել է: Զինվորականները գերի էին ընկել Աֆղանստանի սահմանների մոտ ծայրահեղականների բանակի ստորաբաժանման վրա հարձակման ժամանակ:

Այդ մահապատժից հետո չորս զինվորներ  շարունակում են մնալ անհետ կորած, նրանց մասին տեղեկություններ չկան: Թալիբան շարժումը արդեն իր վրա վերցրել է և հարձակման, և հաշվեհարդարի պատասխանատվությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ծայրահեղականները մահապատժի էին ենթարկել Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցչին: 60-ամյա բրիտանացի բժշկի մարմինը  հայտնաբերվել էր   Կվետտա քաղաքում: Հալիլ Ռասջիդ Դեյլը առևանգվել էր   հունվարի 5-ին աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին Բելուջիստան  մարզի ադմինիստրատիվ կենտրոնում , որտեղ թալիբների և «Ալ Քաիդայի»  դիրքերը շատ ամուր են :

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply