Հայ երեխաներ` «Զուբրյոնոկ» միջազգային հավաքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2012 12:16

Այս տարվա սեպտեմբերի 17-23-ը Բելառուսի Հանրապետությունում ազգային մանկական կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին մասնակցելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է պատանի հրշեջ-փրկարարների բաց ընտրություն:

Ցանկացողները` 11-17 տարեկան սովորող տղաներ և աղջիկներ, մինչև 2012 թ. հուլիսի 1-ը կարող են դիմել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:

Դիմողները պետք է ունենան.

-անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).

-առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք (քրոնիկ հիվանդությունների առկայության/բացակայության մասին նշումով).

-թեկնածուները պետք է տիրապետեն ռուսերեն կամ անգլերեն լեզուներին.

-տիրապետեն առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների.

-ունենան երաժշտական, գեղագիտական գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն:

Թեկնածուների վերջնական ընտրությունը կկատարվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում` սահմանված կարգով:

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply