Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանից կմասնակցի երեք հրացանակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2009 11:29

Հոկտեմբերի 30-ին Դանիայի Օդենսե քաղաքում կմեկնարկի մինչև 21 տարեկան սուսերամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնի երեք հրացանակիր: Խոցասուսերակիրների պայքարին կմասնակցեն Ռոբերտ Խաչատրյանը, Արթուր Խոջոյանը: Իսկ ճկասուսերակիրների մրցավեճում հանդես կգա Արմենակ Գասպարյանը: Եվրոպայի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 5-ին:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply