6 հետախուզվող է բերման ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2012 12:18

Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության  Մարաշի բաժանմունքի ծառայողները  Խորենացի փողոցի թիվ 14 շենքի հարևանությամբ գտնվող «Հանդիպում» սրճարանի մոտից   բերման են ենթարկել 1982 թ. ծնված Զավեն Մարկոսյանին, որը հունիսի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հունիսի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի  ծառայողները   Սեբաստիա փողոցի թիվ 120 հասցեի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Էդգար  Ավետիսյանին, որը հունիսի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի  ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 12.50-ին, կամավոր գծային բաժին է   ներկայացել   Երևան քաղաքի 45-ամյա  մի բնակիչ, որը 1996 թ. հունիսի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Հունիսի 25-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի Նորաբաց գյուղից բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Կարեն  Բաբայանը, որը ս/թ հունիսի 22-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Հունիսի 25-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության  Բազումի բաժանմունքի ծառայողները   իր բնակարանից բերման են  ենթարկել 1975 թ. ծնված Մխիթար Ղազինյանին, որը հունիսի 21-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:

Հունիսի 25-ին, ժամը 13.30-ին,  ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները  Երևան քաղաքի Նոր Արեշի 50-րդ փողոցից   բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արմեն Հովսեփյանին, որը հունիսի 21-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply