Տեղի կունենա “Armenia EXPO 2012” 12-րդ ամենամյա ֆորումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2012 12:12

Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը տեղեկացնում են “Armenia EXPO 2012” 12-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի կազմակերպման  մասին, որը տեղի կունենա 2012 թվականի սեպտեմբերի 7 9 Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային  համալիրում:

Գլխավոր ցուցահանդեսը Հայաստանում՝ “Armenia EXPO 2012”, վաղուց և ամուր հաստատում է  իր՝ ամենամեծ, հեղինակավոր, առավել սպասված և նշանակալից միջոցառման դիրքերը Հայաստանի գործարարական կյանքում:

Ամեն տարի ցուցահանդեսը հավաքում է մեկ հարթակի վրա խոշորագույն հայրենական արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին՝ հնարավորություն ընձեռնելով ըստ արժանվույն և առավելագույնս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը:

“Armenia EXPO 2012”  տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի  բացառիկությունը կայանում է իր թեմատիկ կառուցվածքի մեջ. ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները և համախմբելով      առանձին    ցուցադրություններ    խոշորագույն     արդյունաբերական       ցուցահանդեսում՝

“Armenia EXPO 2012”  հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին, գոյություն ունեցող ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ, և նպաստում է հաջող մարկետինգի իրականացմանը:

Բազմաբովանդակ թեմատիկայով “Armenia EXPO 2012” ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալու արդյունաբերական արտադրության բոլոր ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

“Armenia EXPO 2012” ցուցահանդեսին  իրենց արտադրանքը ներկայացնող բոլոր մասնակիցների ավելի քան 20% -ը կազմում են արտասահմանյան ընկերությունները և կազմակերպությունները:

Ավանդաբար “Armenia EXPO”  ցուցահանդեսի բացումն անցկացվում է ՀՀ վարչապետի մասնակցությամբ, իսկ 2011 թվականին բացման արարողությանը առաջին անգամ ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որն ինքնին խոսում է “Armenia EXPO 2012”-ի կարգավիճակի մասին ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply