Էմիլ Սանամյան. «ԱՄՆ-ում արձանագրությունների վերաբերյալ բացասական վերաբերմունքը միայն զգացական մակարդակի վրա է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2009 15:51

ԱՄՆ-ում ապրող և Վաշինգտոնում կենտրոնացած հայ համայնքի և ամերիկյան իշխանությունների մոտ միանշանակ չեն հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ ընկալումները` կան կողմ և դեմ մարդիկ: Հրավիրված մամուլի ասուլիսին այսօր այս տեսակետն ասաց Վաշինգտոնում տպագրվող «The armenian reporter» թերթի խմբագիր Էմիլ Սանամյանը:

Նա հավելեց, որ ԱՄՆ-ում թուրքական կազմակերպություններն  ու իրենց լոբբիստները ևս դրական վերաբերմունք ունեն արձանագրությունների նկատմամբ: «Ամերիկահայերը դեմ են ոչ թե հարաբերությունների նորմալացմանը, այլև նրանք դեմ են բանակցային պայմաններին»,-ասաց Սանամյանը և հավելեց, որ արձանագրությունների վերաբերյալ բացասական վերաբերմունքը միայն զգացական մակարդակի վրա է. կան մարդիկ նաև, որ մտածում են, եթե սա Հայաստանին օգուտ կբերի, ապա լավ է: Խմբագիրը կիսում էր այն մտահոգությունը, թե արձանագրությունների ստորագրումը կարող է հետաձգել կամ խանգարել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Սանամյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները երկու լեգիտիմ քայլ են ցուցաբերել. ցանկանում են նորմալացնել հարաբերությունները հարևանների հետ, ինչպես նաև կամուրջ կապել Արևմուտքի հետ: Ըստ բանախոսի կարևոր են արձանագրություններից հետո ստարագրման արդյունքները. Արդյոք սրանով Թուրքիան կմեղմացնի իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և արդյոք սրանից հետո Թուրքիայում ապրող հայերը կբարելավվեն իրենց կենսապայմանները:

«Ռիսկային է այն, որ Թուրքիան կարող է անժամանակ երկարաձգել այս գործընթացը, չնայած ճնշումներ բանեցնելու ձևեր էլ կան»,-ասաց Սանամյանը: «The armenian reporter» թերթի գլխավոր խմբագիր Վինսենթ Լիման խոսեց նաև թերթի մասին, որը հոկտեմբերից 500 օրինակ տպաքանակով վաճառվում է երևանյան կրպակներում: Թերթը լույս է տեսնում 1967-ից Նյու Յորքում, Նյու Ջերսիում, իսկ 2006-ից ընդարձակել է տարածման շրջանակը: Նոր համարներում տեղ են հատկացվել նաև մշակույթի և արվեստի բաժիններին: Խմբագրի խոսքով իրենք այս պահին կարևորություն են տալսի տեղական լուրեին, և փորձում են թերթում բազմակարծություն ապահովել:

Խմբագիրը կարևորեց նաև հայկական մամուլի ներկայությունը Վաշինգտոնում, ինչը լուրերի մեծ շուկա է և հայկական խնդիրների մասին բարձրաձայնելու նոր հարթակ:

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply