Քաբուլում սպանվել են ՄԱԿ-ի աշխատակիցներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2009 10:02

kabul_ՄԱԿ-ի 3 աշխատակից է զոհվել Քաբուլի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակումից: Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 6  օտարերկրացի:

Աֆղանական իշխանությունների խոսքով` տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին Քաբուլի կենտրոնում գտնվող և ՄԱԿ-ի կողմից օգտագործվող հյուրանոց են մտել 3 գրոհայիններ` գոտևորված պայթուցիկներով:

Ըստ տեղեկությունների` կրակահերթից գրոհայինները զոհվել են:

Ահաբեկչական գործողության համար, ինչպես հաղորդում է BBC-ն, պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբան շարժումը:
Տեղեկություններ կան, որ հրթիռակոծել են նաև Serena հյուրանոցը, որը գտնվում է նախագահի նստավայրի հարևանությամբ: Այս հյուրանոցում են ապրում դիվանագետները և միջազգային կազմակերպության աշխատակիցները:

Հյուրանոցի վրա հարձակման ժամանակ 100 մարդ է տարհանվել, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Թալիբները հայտարարություն են տարածել, ըստ որի սրանք իրենց առաջին քայլերն են միայն. Ահաբեկիչների նպատակն է խափանել նոյեմբերի 7-ին նշանակված նախագահական ընտրությունների 2-րդ փուլը:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply