Կոմիտասի և Ասլամազյանի երաժշտությունը ԱՄՆ-ից ժամանած երաժշտի մեկնաբանմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 26, 2012 10:33

Հունիսի 27-ին ժամը 14.00-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը տեղի կունենա ԱՄՆ-ից դասական ջազ դաշնակահար Ուրի Քեյնի, ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանի ասուլիսը` նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Ուրի Քեյնի համատեղ համերգին:

 Դասական և ջազ երաժշտության անզուգական համադրմամբ ճանաչում ձեռք բերած Ուրի Քեյնն առաջին անգամ է Երևանում: ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահարը միայն մեկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաև Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից և սեփական երգացանկից:

Ուրի Քեյնը ծնվել է Ֆիլադելֆիայում: Նվագել է այնպիսի խմբերում, որոնք ղեկավարում էին ժամանակի լավագույն երաժիշտները` Փիլի Ջոու Ջոնս, Հանկ Մոբլի, Միքի Ռոքեր և այլք: Իր ղեկավարծ խմբերի հետ Քեյնը ձայնագրել է 22 ալբոմ: Նրա վերջին ալբոմը ձայնագրվել է Ջոն Հեբերտի (բաս) և Բեն Փերովսկու (թմբուկ)   հետ համագործակցության արդյունքում:

Եվրոպական և ամերիկյան երաժիշտները բարձր են գնահատել հատկապես Վագների, Բեթհովենի, Բախի և Շումանի երաժշտության նրա համադրումները: 2003 թվականին Քեյնը Վենետիկի Բիենալեում երաժշտության մասի ղեկավարն էր: Նորար և ստեղծագործ մոտեցումներին զուգահեռ` Քեյնը հանդես է եկել Մոսկվայի կամերային նվագախմբի, Կանադային և Շվեդիայի նվագախմբերի հետ: 2009 թվականին նա հավակնում է Գրեմի մրցանակի: Երաժիշտը հանդես է եկել ջազային բազմաթիվ փառատոններում:

Այս համերգը ջութակի կատարողական արվեստի բնագավառում եվրոպական համագործակցության ծրագրի մաս է կազմում և համակարգվում է Փարիզի «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի կողմից:

 

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply