Հունաստանի ֆինանսների նախարարը նշանակումից 4 օր անց հեռանում է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 9:59

Հունաստանի ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսն իր պաշտոնում ընդամենը 4 օր դիմացավ, որից 2-ը` հանգստյան օրեր էին: Անցած ուրբաթ, իր նշանակման հաջորդ օրը, Ռապանոսն ուշագնաց եղավ:

Նա գլխապտույտ   ունեցավ, հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց  ու կաթիլային միացրեցին: Իսկ հիմա Reuters գործակալությունը հայտնում է, որ նա հեռանում է պաշտոնից: Դա հերթական անգամ հարցականի տակ է դնում  Հունաստանի հակաճգնաժամային ծրագրի արագ լուծումը, քանի որ Անտոնիս Սամարան ու Վասիլիս Ռապանոսը պետք է միասին այդ հարցը քննարկեին իրենց արտասահմանյան գործընկերների հետ` ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է կայանար այս շաբաթ: Ի դեպ, վարչապետ Սամարասը նույնպես հոսպիտալացվել է:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply