Մերոնք կաջակցեն մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի ներկայիս նախագահին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 28, 2009 14:48
Նոյեմբերի 5-8-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացվելու է Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովը: Քնարկվելու են մի շարք կարևոր հարցեր: Անցկացվելու են նաև կազմակերպության նախագահի ընտրություններ: Այդ համաժողովում Հայաստանը ներկայացնելու են մարմնամարզության մեր երկրի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Զալիբեկյանը և մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:
Վերջինս «Անկախին» հայտնեց, թե այդ ընտրություններում ում է սատարելու մարմնամարզության ՀՀ ֆեդերացիան: «Նախագահի պաշտոնում ընտրվելու թեկնածուները մի քանիսն են, սակայն հաղթելու ամենամեծ հնարավորություներն ունի Մարմնամարզության Եվրոպայի ֆեոդերացիայի ներկայիս նախագահ, Հունաստանի ներկայացուցիչ Դիմիտրապոլոսը: Նրա հետ մեր հարաբերությունները սերտ են: Ի դեպ, վերջինս խոստացել է ընտրվելու դեպքում աջակցել մարմնամարզության ՀՀ ֆեդերացիային` նոր մարզագույք ստանալու հարցում»,- ասաց Սերոբյանը:






Facebook
Tweet This
Email This Post
