Թուրքերը սպառնում են Սիրիային հոսանքազրկումով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 9:44

Սիրիայի տարածքում թուրքական կործանիչի ոչնչացման պատճառով Թուրքիան  դիտարկում է Սիրիային  էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները կրճատելու հավանականությունը: Դրա մասին  խոսել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Նրա խոսքով, այդ հարցով որոշում կընդունվի 1-2 օրում:

Ընդ որում, նա հավելել է, որ կրճատումն այնպես կարվի, որ շարքային սիրիացին դրանից չտուժի:

ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, որ հունիսի 22-ին Սիրիայի  օդային տարածքում հայտնված կործանիչը ոչնչացվել է սիրիական օդային անվտանգության ուժերով, իսկ երեկ, հունիսի 25-ին թուրքական իշխանությունները լուր տարածեցին, որ սիրիացիները ևս մեկ թուրքական ինքնաթիռ են ոչնչացրել, որն իբր  հետախույզ ինքնաթիռի վթարի վայր  էր թռչում:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply