Կոլումբիացին գլխատել է կնոջն ու 5 երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 9:02

Կոլումբիայի 56-ամյա ֆերմերը, որը բնակվում էր հարավային Կոկետա գավառում, դաժան հանցագործություն է կատարել: Նա գլխատել է իր 30-ամյա կնոջն ու 5 երեխաներին` 7, 8, 9, 10 տարեկան և 6 ամսական: Անմիջապես հետո ինքնասպան է եղել:

Հարևանների վկայությամբ, տղամարդը «հուսալի, աշխատող ու լավ մարդ էր»: Սակայն Կոկետայի ոստիկանական բաժանմունքի  պետն ասել է, որ տղամարդը «հոգեկան խանգարում ուներ»:

Պարզվել է նաև, որ սպանություն կատարելուց առաջ  տղամարդը խթանիչներ է ընդունել ու ստիպել ընտանիքի բոլոր անդամներին նույնն անել:

Ոստիկանությունը ներկայումս զբաղվում է  հանցագործության կատարման դրդապատճառների բացահայտման գործով: Հիմնական պատճառներից են «գործազրկությունը, քաղցը, կյանքի համար անբարենպաստ պայմանները»:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply