25-ամյա իսրայելցին ինքնասպան է եղել Էյֆելյան աշտարակից ցած նետվելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 8:33

Փարիզում իսրայելցին կյանքի հետ հաշիվները մաքրել է Էյֆելյան աշտարակից նետվելով: Ոստիկանները նկատել են երիտասարդին ու ժամանակավորապես փակել օբյեկտն այցելուների առջև, սակայն ինքնասպանին  ճակատագարական քայլ  կատարելուց  չեն կարողացել հետ պահել: Երիտասարդը կարողացել է  ոստիկանների ձեռքից պոկվել ու, բարձրանալով աշտարակի գրեթե ծայրը, ներքև է թռել 304 մ բարձրությունից:

Փարիզյան իշխանություններն ասում են, որ ինքնասպանի մոտ իսրայելական անձնագիր են գտել, սակայն հայտնի չէ` նա տեղաբնակ էր, թե զբոսաշրջիկ: Ոստիկանության հոգեբանները փորձել են երիտասարդին հետ պահել, սակայն լարված բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել: Վերջին 2 տարում սա  Էյֆելյան աշտարակից  կատարված ինքասպանության առաջին դեպքն է:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply