Այսօր տեղի կունենա Մայքլ Ջեքսոնի մասին վավերագրական ֆիլմի շնորհանդեսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2009 11:28

michael-jackson-p01Այսօր աշխարհի 15 քաղաքների կինոթատրոններում տեղի կունենա Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին ամիսների մասին պատմող փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: «This is it» վերնագրով ֆիլմում օգտագործված են հիմնականում Լոնդոնում այդպես էլ չկայացած համերգների փորձերի կադրերը:

Մեկ ժամ 51 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում համերգի փորձերի նկարահանումներն են, որոնք նախատեսված չեն եղել լայն հանրության համար:
Ֆիլմը պրեմիերայից հետո կինոթատրոններում կցուցադրվի 2 շաբաթ:

Կինոքննադատներին ֆիլմը դեռևս չի ցուցադրվել:
Շաբաթվա վերջում ֆիլմը կինովարձույթի կտրվի արդեն 110 երկրներում: Sony ընկերությունը 60 մլն դոլար է վճարել ֆիլմը կինովարձույթի տալու իրավունքը ձեռք բերելու համար:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 50 տարեկան հասակում այս տարվա հունիսին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա մահացել է դեղամիջոցների չարաշահումից:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply