Բրիտանացի գիտնականները բացահայտել են Սթոունհենջի նշանակությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 8:22

Հնագիտական 10-ամյա ուսումնասիրություններից հետո  Շեֆիլդ քաղաքի  համալսարանի գիտնակաները վերջապես եկել են այն եզրակացության, որ Սթոունհենջը կառուցվել է որպես Բրիտանիայի տարածքում բնակվող համայնքների միավորման հուշարձան:

Հետազոտությունների ղեկավար Մայք Պիրսոնի կարծիքով, նեոլիթի ժամանակ  Բրիտանիայի տարածքում բնակվող  համայնքներն ակտիվորեն սկսել են միավորվել.  հենց այս մոնումենտի կառուցման ժամանակաշրջանում (մթա3000-2500թթ): «Ինքը` Սթոունհենջը, մասշտաբային մեծ կառույց էր, որին մասնակցել են հազարավոր մարդիկ. չէ որ քար պետք է բերվեր հեռվից, արևմտյան Ուելսից, հղկվեր ու տեղադրվեր: Աշխատանքը պահանջում էր բառիս բուն իմաստով միասնություն ու միասնական գործողություն, որն արդեն  միավորման յուրօրինակ ակտ էր»,-պատմել է Պիսշրոնը:

Գիտնականները պատմել են, որ շինարարության տեղն էլ պատահական չի ընտրվել`  երկշերտ քարերը կողմնորոշված են ձմեռային ու ամառային  արևադարձի ուղղությամբ, տեղակայված են այնտեղ, ուր  երկրի մակերևույթի լանդշաֆտն ու ռելիեֆը թույլ են տալիս ամառը դիտել  արևածագը, իսկ ձմեռը` մայրամուտը:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply