Բազմաբնակարան շենքի տարածքում անհայտ անձը ինքնակամ թողել է զենք ու զինամթերք
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 26, 2012 0:14
Հունիսի 23-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել Արմեն Բ.-ն և հայտնել, որ զենք-զինամթերք է գտել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Արգիշտի փողոցի թիվ 7/6 շենքի հետնամասում կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքում անհայտ անձը ինքնակամ թողել է 90 փամփուշտ, ինքնաձիգի 5 պահունակ և 2 խզակոթ ու այդ տարածքում աշխատող Արմեն Բ.-ին խնդրել, որ զանգահարի ոստիկանություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
