Խոհանոցի բազմոցի միջից հայտնաբերվել է ատրճանակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2012 0:08

Ոստիկանության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա Սիսիանի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` խուզարկություն կատարելու մասին որոշմամբ՝ հունիսի 22-ին, ժամը 09.00-ին, 1937 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ի տանը և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ` խոհանոցի բազմոցի միջից հայտնաբերվել և առգրավվել է գործարանային արտադրության «Ս ՏPԼ-01» տիպի ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply