Սիրիան խփել է թուրքական ևս մի կործանիչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2012 22:16

Սիրիական ՀՕՊ-ը ևս մի հարված  հասցրեց թուրքական մի այլ կործանիչի, որը փնտրում էր խփված   F4 Phantom-ի բեկորները: Պատահարի մասին հայտարարել է Թուրքիայի կառավարությունը:

Թուրքական կառավարության փոխվարչապետ Բյուլենտ Արինչը երկրի  կառավարության նիստից հետո պարզաբանել է, որ խփված կործանիչը չի խորտակվել: Կառավարության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Թուրքիան կպաշտպանի իր իրավունքները միջազգային իրավունքի շրջանակում, և որ Դամասկոսի գործողությունները անպատիժ չեն մնա, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

Սակայն Անկարայի ներկայացուցիչները վստահեցրին, որ Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում պատերազմել Սիրիայի կամ այլ երկրի հետ:

«Մենք տվյալ դեպքի պահանջներից բխող ամեն ինչ կանենք , բայց կգործենք միջազգային օրենքներին համապատասխան»,-  պարզաբանել է փոխվարչապետ  Բյուլենտ Արինչը:

Որոնողա-փրկարարական  խմբերը հայտնաբերել են խորտակված կործանիչի բեկորները   1 300 մետր խորության վրա: 2012թ. հունիսի 22-ին խփված կործանիչի օդաչուների ճակատագրի կամ  գտնվելու վայրի մասին տեղեկություններ դեռ չկան: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ գործողությունները համաձայնեցված են սիրիական կողմի հետ, բայց կատարվում են առանց նրա մասնակցության:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply