Մամուլի խոսնակը Բեգլարյանի հետ չի աշխատի
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 25, 2012 23:04
Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Բեգլարյանի` տրանսպորտի և կապի նախարար նշանակվելուց հետո առաջին հրաժարականն է գրանցվել նախարարությունում. նախարարի մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:
«Ես ինքս այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տոնոյանը` նշելով, որ ինքը նպատակահարմար չի գտել շարունակել աշխատել նախարարությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար՝ փոխարինելով «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Մանուկ Վարդանյանին:






Facebook
Tweet This
Email This Post
