Սեմինար` վոլեյբոլի Հայաստանի մարզիչների համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 28, 2009 14:50

volleyball_spikeՄիջազգային օլիմպիական կոմիտեի «Համերաշխություն» ծրագրով հոկտեմբերի 19-29-ը Երևանում անցկացվում է վոլեյբոլի մարզիչների սեմինար: ՄՕԿ-ի և Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի գործուղմամբ այն վարում են Վիտալի Կրավչենկոն և Եվգենի Ֆոմինը: Առաջինը նախկինում երկար տարիներ մարզել է Մոսկվայի «ԲԿՄԱ» վոլեյբոլիստների թիմը, իսկ երկրորդը եղել է ռուսական մի շարք ուժեղագույն ակումբների, ԽՍՀՄ վոլեյբոլիստուհիների հավաքականի մարզիչը:

Սեմինարին մասնակցում են 22 մարզիչներ: Նրանք ներկայացնում են Երևանը, Գյումրին, Աշտարակը: Փորձառու մասնագետները աշխատում են մեր մարզիչներին կողմնորոշել, թե ներկայումս պատանիների և աղջիկների հետ պարապմունքների անցկացման ժամանակ ինչին պետք է դարձվի հիմնական ուշադրությունը` սկսած այն բանից, թե մարզիկները խաղի ընթացքում ինչ դիրքում պետք է պահեն ոտքերը, ինչպիսի մարտավարություն կիրառեն:

Վերջում Սեմինարի մասնակիցները պետք է քննություն հանձնեն:

Ֆոմինը «Անկախին» հայտնեց, որ վոլեյբոլը Հայաստանում ներկայումս սիրողական մակարդակի վրա է, և սեմինարը կարող է օգտակար լինել այս մարզաձևը զարգացնելու համար:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply