Եվրատեսիլի կանոնները փոխվել են. քվեարկությունը կսկսվի համերգի սկզբից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2009 13:32

eurovision2010-ից Եվրատեսիլ երաժշտական մրցույթի ժամանակ հեռուստադիտողները կկարողանան քվեարկել իրենց սիրած կատարման օգտին հենց շոուի սկզբից: Նախկինում քվեարկությունն իրականացվում էր շոուի ավարտից հետո և տևում էր 15 րոպե: Այժմ քվեարկությունը կսկսվի 1-ին երգչի բեմ դուրս գալուն պես և կավարտվի համերգից 15 րոպե հետո:

Մրցույթի կանոնները փոխել է Հեռարձակողների եվրոպական միությունը: «Ավելի տրամաբանական է երգի օգտին քվեարկել հենց երգի ընթացքի ժամանակ, այլ ոչ թե սպասել մինչև բոլոր ելույթներն ավարտվեն»,- հայտարարել է Եվրատեսիլի գործադիր տնօրեն Սվանտե Ստոկսելիուսը:
Կազմակերպիչների խոսքով` նոր կանոնները կնվազեցնեն հեռախոսագծերի ծանրաբեռնվածության հավանականությունը քվեարկության ժամանակ:

Կազմակերպիչները պնդում են, որ նոր օրենքները չեն օգնի սկզբից ելույթ ունեցող երգիչներին:
Եվրատեսիլ 2010-ը տեղի կունենա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` Fornebu Arena համալիրում:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply