Գետնանցումի տնտեսվարողներին առաջարկվել է 1 տարվա վարձակալության պայմանագիր կնքել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 18:24

Երևանի քաղաքապետի տեղակալ  Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման  տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է   տնտեսվարողների բարձրացրած  հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երևանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների  կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է  մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների  կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաև  երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply