Նյու Յորքի նահանգապետը հաստատե՞լ է մարտի 31-ը՝ որպես Նյու Յորքում ադրբեջանական հիշատակի օր ընդունելու վերաբերյալ բանաձևը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2012 18:07

Այսօր times.am կայքը տեղեկություն էր տարածել, որ 2012 թվականի մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի մարտի 31-ը ճանաչվում է «Ադրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում»:

Բանաձևում նշված է, թե իբր 1918 թ. մարտի 30-ին սկիզբ է առել ադրբեջանցիների դեմ «ցեղասպանությունը»՝ հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից՝ բոլշևիկների հետ համատեղ, և որին զոհ է գնաց շուրջ 20.000 անմեղ ադրբեջանցի՝ ծերեր, կանայք, երեխաներ:

Բանաձն ամբողջությամբ՝ այստեղ:

Հայաստանի Արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Անկախ»-ին հայտնեց, որ բանաձևի վընդունման երաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկել Նյու-Յորքի նահանգի կառավարությանը և սպասում է պատասխանի, իսկ մինչ այդ որևէ մեկնաբանություն չի կարող տալ. «Հնարավոր է, որ գումարով ադրբեջանցիները լոբբինգ են արել»,-ենթադրում է նա:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Անկախ»-ին ասաց, որ տեղյակ է բանաձևից՝ պարզաբանելով, որ այն Նյու Յորքի նահանգի սենատին է ներկայացվել սենատի հանձնախմբերից մեկի կողմից, սակայն իր ունեցած տեղեկություններով՝ չի ընդունվել, ուստի նահանգապետի կողմից չէր կարող հաստատվել:

Համենայնդեպս, Կիրո Մանոյանը խոստացավ ճշտել:

Արտյուշա Շահբազյանը տեղյակ չէ այդ բանաձևից, որպեսզի մեկնաբանի, սակայն նրա համար մի բան ակնհայտ է.  «Ադրբեջանը լավ է աշխատում, ունի դիվանագիտական լավ կորպուս՝ կիրթ, եռանդուն, գործունյա դիվանագետներով, ովքեր իրոք աշխատում են և սրա հետ հաշվի չնստել, ուղղակի չի կարելի: Իսկ մերոնք միայն անատամ հայտարարություններ են անում…»,-ասաց նա:

Ընդունվե՞լ է բանաձևը, թե ոչ, «Անկախ»-ը հետամուտ կլինի և կներկայացնի:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply