Շինարարությունը կասեցվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 17:48

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը, փրկարար ծառայության և ՍՊԱԾ գործակալության մասնագետներ:

Տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը` ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:

Դեպքի վայրում ուսումնասիրություն կատարած ԱԻՆ աշխատանքային խմբի մասնագետների կարծիքով` ներկայումս շենքին վտանգ չի սպառնում:

Ինչպես դեպքի վայրից հաղորդեց ՓԾ տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Մուրադյանը` նկուղում շինարարական աշխատանքները դադարեցվել են մինչև փրկարար ծառայության և ՍՊԱԾ կողմից կտրվի մասնագիտական եզրակացություն` սեյսմիկ անվտանգության տեսանկյունից տվյալ վայրում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Միաժամանակ` միջոցներ են ձեռնարկվում ճշտելու, թե ո՞վ և ի՞նչ չափով է թույլատրել տվյալ վայրում կատարել շինարարական աշխատանքներ:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply