Նախագահական ընտրություններում «կեղծ թեկնածուներ» կլինեն. Արամ Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 17:19


“Ես չեմ կարծում, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն դուրս կգա Հանրապետության հրապարակ և կասի «կորչի ավազակապետությունը»”,- անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` այսպես արտահայտվեց Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանը ԲՀԿ-ի ապագա դիրքորշման մասին:
“Մինչև սեպտեմբեր ես կարծում եմ, որ քաղաքական սեզոնը ընմիջում է ապրելու, սեպտեմբերից արդեն կսկսվի լուրջ քաղաքական պայքար, և գործող նախագահի դեմ կառաջադրվեն մի քանի ընդդիմադիր թեկնածուներ: Սակայն, հուսով եմ` այդ պայքարը այնպես չի ընթանա, ինչպես ընթանում էր 2008 թվականին, համենայնդեպս` ես տեսնում եմ իշխանության կողմից հանդուրժողականության ավելի բարձր մակարդակ, ավելի հանգիստ և ավելի երկրորդական մթնոլորտ, քան կար 2007-2008 թվականներին ”:
Ինչ վերաբերում է նախագահի հավանական թեկնածուներին, Ա. Աբրահամյանն ասաց, որ իր կարծիքով նախագահական ընտրություններին կմասնակցեն Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը, որևէ մեկը ՀԱԿ-ից, գուցե ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց, օրինակ, Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, երկրորդ նախագահի թիմից Վարդան Օսկանյանը:
Իսկ «Անկախ»-ի այն հարցին, թե այդ թեկնածուներից ովքեր կլինեն այն «կեղծ թեկնածուները», որ «ներմուծված» կլինեն քաղաքական ընտրապայքար նախընտրական տեխնոլոգիաների շարքից, և արդյո՞ք կլինեն այդպիսիք, թե ոչ, Արամ Աբրահամյանն ասաց. «Բոլոր թվարկվածները կարող են լինել և’ «կեղծ» և’ «անկեղծ», ամեն դեպքում` այդպիսի թեկնածուներ կլինեն, բայց թե ով կլինի, այս պահին չեմ կարող հստակ ասել:»

Վահե Մակարյան

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply