«Դուք կարծում եք` ամեն անգամ մարդիկ այդ օլիգարխներին կկարողանա՞ն «քյաբաբնոցներից» բերել Խորհրդարան, որ քվեարկեն…». Արամ Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 16:45


«Խիստ դրական եմ համարում, որ փոխհարաբերակցությունը Խորհրդարանում մոտավորապես 55/45 է` հօգուտ իշխանության` անկախ նրանից, թե ինչպես է իրեն ներկայացնում ԲՀԿ-ն: Այս փոխհարաբերությունը շատ բարենպաստ է Խորհրդարանի համար, քանի որ Կառավարությունը չի կարողանա հեշտությամբ անցկացնել բոլոր օրենքները»,- մերօրյա Խորհրդարանի մասին այսօր լրագրողների հետ հանդպիմանը այսպիսի կարծիք հայտնեց Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Եվ չնայած ուժերի նման հարաբերակցությանը` այդուհանդերձ, Կառավարության ծրագիրն ընդունվեց, բայց Ա. Աբրահամյանը կարծում է, որ ծրագիրն, այնուամենայնիվ, դժվարությամբ է ընդունվել. «Դուք կարծում եք` ամեն անգամ մարդիկ այդ օլիգարխներին կկարողանան «քյաբաբնոցներից» բերել Խորհրդարան, որ քվեարկե՞ն: Չեն կարողանա»:
Իսկ ընդհանուր առմամբ Աբրահամյանը կարծում է, որ հասարակությունը պետք է պայքարի իր իրավունքների համար` սկսած Մաշտոցի պուրակից, վերջացրած «Հարսնաքարի» ծեծով` անկախ նրանից խորհրդարանական ընտրություններ են, թե նախագահական:
Առավոտի խմբագիրը նաև գտնում է, որ եթե ընդդիմությանը այս կամ այն ծրագիրը դուր չի գալիս, նա չպետք է բավարարվի միայն դեմ քվեարկելով, այլ պետք է հստակ ծրագրեր առաջ քաշի այս կամ այն խնդրի հարցում, թե եթե լավ չէ, ապա ինչպես անել, որ լավ լինի:
«Եթե ռեալ բաներ լինեն, ապա այս դեպքում իշխանությունը չի կարող հաշվի չնստել ընդդիմության կարծիքի հետ, և հնարավոր կլինի արդեն դանդաղ, խաղաղ ճնշմամբ ազդել օրենքների որակի վրա»,- կարծում է Ա. Աբրահամյանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply