Ընդդիմության համագործակցությանը արհեստական հարցեր են խանգարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2012 18:17

«Ես ընդդիմադիր գործիչներին առաջարկում եմ, որ հատվածական մոտեցումները մի կողմ դնենք, էության մեջ նայենք` ինչն է պատճառը, որ այսօր այս վիճակում ենք, եւ եթե գնհատականները ճշգրիտ լինեն, բոլորս կկարողանանք ընդհանուր ծրագրով առաջնորդվել, եւ դա շահեկան կլինի ե’ւ պետության, ե’ւ խորհրդարանի համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա կործիք հայտնեց, որ եթե շեշտադրումենրը ճիշտ կատարվեն ու խնդիրը ճիշտ ձեւակերպվի`ոչ թե ով է մեղավոր, այլ ինչն է պատճառը, որ այսօր այս վիճակում ենք, այդ դեպքում հնարավոր կլինի այսօրվա իրավիճակի  ճիշտ պատճառը գտնել ու ճիշտ դեղատոմսը տալ` իրավիճակը փրկելու համար: «Ժառանգության» առաջարկը` ԱԺ-ում ստեղծել հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով` ամբողջության ընդդիմադիր ներկայացուցիչներից կազմված, բանախոսի կարծիքով կլինի ամողջ ընդդիմության անունից, որովհետեւ եղած ընդդիմությունը միշտ խոսել է կոռուպցիայի դեմ  հնարավոր հանձնաժողով ձեւավորելու մասին:

Հակոբյանը նշեց, որ այսօր ընդդիմությանը որոշ արհեստական հարցեր խանգարում են համագործակցել:

«Օրինակ` երբ այս ծրագրի հանդեպ մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, ասացի, որ այս 22 տարիների ընթացքում ձեւավորված բոլոր կառավարությունների արդյունք է այս համակարգը: Ընդդիմության մի հատված վիրավորվում է, թե իրենք էլ են եղել իշխանություն, եւ նաեւ նրանց ենք հարվածում: Ստացվում է, որ այս խորհրդարանը բոլոր ժամանակների խորհրդարանների ծաղկաքաղն է: Մենք չենք ուզում ասել, որ եթե ինչ-որ մեկը սխալվել է, ուրեմն այլեւս անելիք չունի: Սխալվելը մարդու եւ քաղաքական ուժի բնական իրավունքն է»,- ասաց բանախոսը:

Նա հավելեց, որ մարդու եւ քաղաքական ուժի բնական իրավունքներից է նաեւ, որ նա ընդունի իր սխալը: Եվ այդ դեպքում ընդդիմությունը կկարողանա ճիշտ հայտարարի գալ ու միասին, ինչ-որ ծրագրեր կազմելով, ինչ-որ բան իրականացնել:

 

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply