Բախվել են բրիտանական թագավորական օդուժի ինքնաթիռը և քաղաքացիական պլաները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունիսի 15, 2009 13:05

ՄիջազգայինԿիրակի` հունիսի 14-ին ուսումնավարժական թռիչի ընթացքում բրիտանական թագավորական օդուժի «Grob G 115E» ինքնաթիռը բախվել է քաղաքացիական պլաների հետ, ինչի հետևանքով ռազմական օդանավի օդաչուն և ուղևորը զոհվել են: Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղյուրները, ռազմական օդանավը բախման արդյունքում կորցրել է ղեկը և սրընթաց ընկել: Օդաչուի կողքին գտնվող ուղևորը Միացյան կադետային կորպուսում ուսումնառող երիտասարդ է եղել:

Երկրորդ օդանավի օդաչուն վնասվածքներ չի ստացել և լքելով օդաչուի խցիկը` օդապարիկով բարեհաջող վայրէջք է կատարել:

Lenta.ru

AFP գործակալություն

Լուսանկարը` wikipedia

Դիտվել է 999 անգամ:

Leave a Reply