«Շիրակ» օդանավակայանի սպասասրահում գողացել են 61-ամյա կնոջ պայուսակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2012 15:32

Հունիսի 22-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում 61-ամյա մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.25-ի սահմաններում, «Շիրակ» օդանավակայանի սպասասրահի նստարանից գողացել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 2 շիշ կոնյակ և 6.700 դրամ գումար` պատճառելով 20.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, «Շիրակ» օդանավակայանի ավտոկանգառից, նշված գողությունը կատարելու համար, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1953 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Մ.-ին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply