Կինն ամուսնանալու համար նիհարել է 200 կգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2012 14:59

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մերի Իթնը 40 տարեկան է և բոլորովին վերջերս  կշռում էր 317 կգ: Նա կարողացել է նիհարել 200 կգ:

Իսկ մինչ այդ 16 տարեկանից Մերին ամեն օր սնվում էր ֆասթ- ֆուդով, ըմպում գազավորված ըմպելիք` բոլոր այդ գործոններն ի վերջո հանգեցրին ռեկորդային` 317 կգ քաշի: Իսկ կինը որոշեց նիհարել այն ժամանակ, երբ  նրան ամուսնության առաջարկ արեցին:

Մերին  նիհարել  է 200 կգ: Նա ասում է, որ դա միմիայն իր շնորհքն է` չի դիմել վիրաբուժական միջամտության,  նիհարեցնող զանազան միջոցառումներ նույնպես չի կատարել: Նրա գաղտնիքն առողջ կենսակերպն է ու սպորտը: Հիմա նա  120 կգ  է ու շարունակում է նիհարել:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply