Անուշավանը կրակել է շան վրա և վնասվածք է պատճառել Հռիփսիմեին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2012 14:48

Հունիսի 23-ին, ժամը 09.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի միջին երրորդականի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Հռիփսիմե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է իր այգում աղբ այրելիս` պայթյունի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, իր տան բակում գտնվող անասնագոմի հետնամասում աղբը այրելիս նա պայթյուն է լսել և ստացել վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Հռիփսիմե Գ.-ի հարևանը՝ 1986 թ. ծնված Անուշավան Գ.-ն, իր անասնագոմի հետնամասում, իրեն պատկանող «ՆՊ-43» երկփողանի 12 տրամաչափի որսորդական ողորկափող երկփողանի հրացանով կրակել է շան վրա և անզգուշաբար մարմնական վնասվածք պատճառել Հռիփսիմե Գ.-ին:
Հրացանը, 2 դատարկ պարկուճները առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply