Սիրիայի նոր կառավարության կազմում հայուհի է ընդգրկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | June 25, 2012 14:38

Սիրիայի նոր կառավարության կազմում, որը ձեւավորվել է վերջերս, հայուհի է ընդգրկվել: Ըստ «ՍԱՆԱ» գործակալության կայքում հրապարակված ցուցակի`շրջակա միջավայրի պահպանության հարցերով պետական նախարար է նշանակվել Նազիրա Ֆարահ Սարգիսը:

Հունիսի 23-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ձեւավորել է նոր կառավարություն:

Բոլոր գլխավոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները:

Նոր կառավարության կազմում են ընդգրկվել պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարությունների նախկին ղեկավարները:

NEWS.am

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply