Մեղրիի անցակետում ԻԻՀ քաղաքացու մոտից ափիոն են հայտնաբերել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2012 14:19
Հունիսի 24-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները  ՌԴ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մեղրիի մաքսակետի «Կարճևան» հսկիչ անցակետում զննության են ենթարկել ՀՀ-ից ԻԻՀ մեկնող՝ ԻԻՀ քաղաքացի, 1967 թ. ծնված  Իբրահիմ Ս.-ին պատկանող «Տոյոտա-Պրադո»   մակնիշի ավտոմեքենան. արևապաշտպան գոգնոցի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է  շագանակագույն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, պոլիէթիլենով փաթաթած զանգված:
Ըստ Իբրահիմ Ս.-ի հայտարարության՝ զանգվածը ափիոն  տեսակի թմրամիջոց  է և պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply