Շինարարությունը սպառնում է շենքի սեյսմակայունությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 14:06

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը` ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:

Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները գտնվում են Սայաթ-Նովա 15 շենքի բակում:

Դիտվել է 4613 անգամ:
Print Friendly

Leave a Reply