Անորակ հեռուստատեթերի համար մեղավոր ենք բոլորս, բայց ավելի շատ հեռուստատեսություններն ու պետությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 14:02


Ժիրայր Դադասյանը դեմ է, որ սերիալները հանվեն հեռուստաեթերից, քանզի, ըստ նրա, սերիալը, իբրև հեռուստատեսային ժանր, շատ կարևոր ժանր է: Նա գտնում է, որ պետք է պայքարել ոչ թե սերիալների դեմ, այլ սերիալների որակի դեմ:
Իսկ թե ինչպես պետք է պայքարեն, այսօր լրագրողների հետ հանդպման ընթացքում “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” հասարակական նախաձեռնություն խմբի անդամները: Նրանք արդեն նամակ են հղել անձամբ ՀՀ նախագահին և ակնկալում են երկրի առաջին դեմքի անմիջական միջամտությունը, որպեսզի ընդունվեն չափորոշիչներ` կանոնակարգելու հեռուստաեթերով հեռարձակվող տարատեսակ հաղորդումների ու սերիալների ցուցադրման ժամանակն ու որակը:
“Այնպիսի տպավորություն է, կարծես դիվերսիա է սկսված հայկական արժեքների դեմ, անընդհատ ծաղրի են ենթարկվում հայկական ընտանիքը, հայ կինը, հայ մայրը, իսկ մտահոգիչ է մեր տեսանկյունից, ուստի պետք է անցնել արդեն ավելի արմատական քայլերի: Խոսքի ազատությունը, ճիշտ է, լավ բան է, բայց դա չի կարելի թույլատրել ուրիշի արժանապատվության հաշվին”,- կարծում է “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” հասարակական նախաձեռնություն խմբի անդամ Զաքար Խոջաբաղյանը:
Վերջինս նշեց նաև, որ “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն էլ նշեց, որ մենք չունենք օրենսդրության մեջ համապատասխան կետ, որում ասվում է, որ ենթադրենք, պետական կամ ազգային արժեքների նկատմամբ ոտնձգության կամ անհարգի վերաբերմունքի դեպքում սահմանվում է ինչ-որ չափի տուգանք:
Ուստի նրանք ցանկանում են, որ պետական մակարդակով ստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի չափորոշիչների և վարչական օրենսդրության մեջ համապատասխան կետի ընդունմամբ, որով էլ կկարգավորվի այս հարցը:
Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե, ի վերջո, ովքեր են այս խնդրի հիմնական մեղավորները, բանախոսները նշեցին, որ մենք` բոլորս, իսկ Պավել Սարգսյանն էլ հստակեցրեց` հեռուստատեսություններն ու պետությունը:

Վահե Մակարյան

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply