Թուրքիայում արգելել են համբուրվելը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2009 16:51

xozerԹուրքիայի առողջապահության նախարարությունը դիմել է երկրի բնակչությանը՝ կոչ անելով չհամբուրվել առաջիկա 5 ամիսների ընթացքում, ինչպես նաև խուսափել ձեռքսեղմումներից: Այսպիսով թուրքական առողջապահության նախարարությունը փորձում է ապահովել քաղաքացիներին խոզի գրիպով (A/H1N1/) վարակվելուց: Նախկինում նման նպատակներով փակվել էին մի քանի դպրոցներ: Խոզի գրիպից Թուրքիայում արդեն մահացել է մի 29-ամյա քաղաքացի:

Դիտվել է 4824 անգամ:
Print Friendly

Leave a Reply