Դավիթ Հարությունյանը` Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունիսի 25, 2012 13:38
Ջերմուկում ավարտված Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի միանձնյա հաղթողը Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանն Է, որը ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչները մեկ միավորով զիջեցին վրացահայ շախմատիստին: Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Արտաշես Մինասյանը և Լևոն Բաբուջյանը 6,5-ական միավորով զբաղեցրին, համապատասխանաբար 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը:
Հուշամրցաշարին մասնակցում էին հինգ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Իսպանիայի շուրջ 6 տասնյակ շախմատիստներ:
Դիտվել է 1190 անգամ:





Facebook
Tweet This