Հայաստանի եվրոպական առաջադիմականների հայտարարությունը` Ադամի և Եվայի ազգության ադրբեջանական թեզի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2012 13:38

«Եվրոպական համալսարաններում որակավորված վճռական առաջադիմականներ» ՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնում վերջերս տարածված ադրբեջանական այն նյութի վերաբերյալ, որտեղ Ադամն ու Եվան ներկայացվում են որպես առաջին ադրբեջանցիներ:

Մեր կազմակերպությունը բազմիցս մասնակցել է միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ գիտաժողովների, մեր անդամների զեկույցները տարբեր տարիների արժանացել են բարձրագույն գնահատականի (Ուրարտագետների հարավկովկասյան ֆորումի գլխավոր մրցանակ-2008, Հարավային Կովկասի հնագետների եւ լեզվաբանների գիտաժողովի հատուկ մրցանակ-2009):

Նման հակագիտական թեզերը եւ ազգային սնապարծության դրսեւորումները խոչընդոտում են երկու կողմերի միջեւ խաղաղության երկխոսության հաստատմանը եւ ավելի են սրում երկու հասարակությունների միջեւ առկա լարվածությունը:

Մենք կողմ ենք հայկական եւ այլ մշակույթների եւ պատմության անաչառ քննությանը եւ ազգերի խաղաղ գոյակցությանը, իսկ նման հայտարարությունները առ ոչինչ են դարձնում այդ ուղղությամբ մեր կազմակերպության եւ մեր համախոհների ու գործընկերների ջանքերը:

Մեր կազմակերպությունը դեմ է ազգային սնապարծության եւ ազգամիջյան թշնամանքի հրահրման ցանկացած դրսեւորման եւ մենք կոչ ենք անում այդ հետազոտության հեղինակներին հրապարակավ ներողություն խնդրել այդ անհեթեթության համար և առաջիկայում զերծ մնալ նման անհեռատես գործողություններից:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply